Հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ռուս լրագրողները կարող են կարեւոր տեղեկություն հավաքել․ Դ․ Պեսկով

Հատուկ ծառայությունների կողմից  հավաքագրված ռուս լրագրողները կարող են կարեւոր տեղեկություն հավաքել․ Դ․ Պեսկով

Արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ռուս լրագրողները կարող են կարեւոր տեղեկություն հավաքել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Գազետա»-ն:

«Եթե լրագրողը հավաքագրվել է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների կողմից, ապա նա կարող է կարեւոր տեղեկություն հավաքել»,-ասել է նա:

Մեկնաբանելով պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի օգնական Իվան Սաֆրոնովի գործը՝ Պեսկովն ասել է, որ նախագահական պուլի լրագրողների աշխատանքն այնպես է կազմակերպված , որ պետական գաղտնիքի մասին օրենքի խախտումը բացառված է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում