Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափը Երևանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ֆեյսբուքյան իր ">էջում հրապարակել է տվյալներ՝ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հունվարի 20-փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում․
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ հունվարի 20-ին և 23-ին:
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:
Կարծիքներ