Առաջարկում եմ հարցազրույց ուղիղ եթերում. Հանրային Հ/Ը տնօրենը հանդիպել է երթի մասնակիցներին
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մոտեցել է հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանին ու նրա աջակիցներին և առաջարկում է հարցազրույցի ուղեկցել:
«Առաջարկում եմ հարցազրույց՝ ուղիղ եթերում, և եթե ուղերձ տալու ցանկություն կա, կարող ենք հնարավորություն տալ այդ հարցազրույցի ընթացքում հղել այդ ուղերձը»,-հայտարարեց Մովսիսյանն ու նշեց, որ անձամբ կուղեկցի Գալստանյանին հեռուստաընկերություն:
Նա նաև նշեց, որ չնայած ոչ աշխատանքային ժամ է, սակայն ինքը աշխատակիցներին խնդրել է մնալ, որ կարողանան կազմակերպել հարցազրույցը:
Հեռուստաընկերությունը ուղիղ եթերում սպասում է Բագրատ Գալստանյանին:
Կարծիքներ