Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում