Իսրայելը և Հորդանանը գաղտնի բանակցություններ են վարել Սիրիայի հարցով

Իսրայելը և Հորդանանը գաղտնի բանակցություններ են վարել Սիրիայի հարցով

Իսրայելը և Հորդանանը գաղտնի բանակցություններ են վարել ուրբաթ օրը՝ Սիրիայում իրավիճակը համակարգելու համար, այդ մասին Axios-ին հայտնել են իսրայելցի երեք պաշտոնյաներ:

 

Ինչպես հաղորդում է պարբերականը, սա կարևոր է նրանով, Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը թողել է փխրուն պետություն, քիմիական զենքի պաշար և բազմաթիվ զինված ապստամբ խմբավորումներ, որոնցից մի քանիսը ժամանակին Ալ-Քաիդայի հետ կապված իսլամիստական կազմակերպություններ են:

 

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին և գրավել են Գոլանի բարձունքների տարածքը երկու երկրների միջև սահմանի սիրիական կողմում:

 

ՄԱԿ-ում սիրիական առաքելությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից տարածքի գրավումը Սիրիայի ինքնիշխանության խախտում է: Իսրայելը և Հորդանանը, որոնք նույնպես սահմանակից են Սիրիային, ասում են, որ ցանկանում են համատեղ աշխատել երկրում տիրող իրավիճակի հետ կապված անվտանգության իրենց ընդհանուր մտահոգությունների ուղղությամբ։

 

Հորդանանը նաև կարևոր միջնորդ է Իսրայելի և սիրիական ապստամբ խմբավորումների միջև, ներառյալ սուննի իսլամիստական ընդդիմադիր «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը որը գլխավորեց հեղափոխությունը, որը տապալեց Ասադի ռեժիմը, ասել է իսրայելցի պաշտոնյան:

 

Երկու իսրայելցի պաշտոնյաներ ասել են պարբերականին, որ իրենք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի և Հորդանանի ներգրավվածությունը ապստամբ խմբավորումների հետ, որոնք այժմ ձևավորում են անցումային կառավարություն: Պաշտոնյաները նշել են, որ իրենք նաև քննարկել են Իրանի կողմից Հորդանանի տարածքով զենքի մաքսանենգության աճող սպառնալիքը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի զինված խմբավորումներին, ինչը կարող է կտրուկ սաստկացնել բռնությունը պաղեստինյան տարածքում:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում