Մակրոնը ԼՂ հարցով Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել․ Reuters
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ աշխատանքը կսկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը։
Մակրոնը կրկնել է նաև հրադադարի իր կոչը:
Կարծիքներ