Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանատուն
Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են Իրանում Հայաստանի դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, նաև դեսպանության անձնակազմին շնորհավորել Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել պալատի անդամներին, որից հետո հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քարտուղարները:
Կարծիքներ