Թեստերն աշնանն են հաշվում. Վրաստանի իշխանությունները հասկացել են՝ հպարտանալու տեղ չկա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի հասարակությունը եկել է այն համոզման, որ գրեթե յոթ ամիս իշխանությունների կողմից իրականացվող խիստ կարանտինը այնքան էլ արդյունավետ չէր, որովհետև կորոնավիրուսային համավարակը, միևնույն է, դուրս է եկել վերահսկողությունից: Իսկ յոթ ամիս տնտեսությունը խեղդելը և նման խիստ միջոցներ կիրառելը ունեցել է իր բացասկան հետևանքները թե՛ երկրի տնտեսական կյանքի, թե՛ քաղաքացիների սոցիալական դրության վրա:
Եթե նախկինում Վրաստանի իշխանությունները հպարտանում էին իրենց ձեռքբերումներով, ի հակադրություն հարևանների, այդ թվում և Հայաստանի, ապա հիմա հասկացել են, որ հպարտանալու առանձնապես տեղ չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ