Ավանեսյանի որոշմամբ Բերդի ԲԿ-ին թվային ռենտգեն սարք է տրվել. այն կսպասարկի 25 հազար բնակչի
Տավուշի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն։ Տնօրեն Արմեն Մարդանյանի ուղեկցությամբ` նախարարը շրջել է բուժկենտրոնում, զրուցել բուժանձնակազմի հետ։
Կարևորելով մարզային բուժհաստատությունների վերազինման, մեր քաղաքացիների համար բուժծառայության ֆիզիկական հասանելիության խնդիրը` առողջապահության նախարարի որոշմամբ Բերդի ԲԿ-ին է տրվել թվային ռենտգեն սարք։
Այն կսպասարկի Բերդ քաղաքի և հարակից բնակավայրերի 25 հազար բնակչությանը։
Կարծիքներ