Լեգենդար կիսապաշտպան Չավին նշել է աշխարհի լավագույն կիսապաշտպանին
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարծում է, որ այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանը բելգիացի Կևին դե Բրույնեն է:
««Մանչեսթեր Սիթիից» Կևին դե Բրույնեին ես համարում եմ լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ: Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»,- Չավիի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանում 29-ամյա Դե Բրույնեն դարձել է 13 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ