Համբերությունն էլ իր չափն ունի. Սոֆյա Հովսեփյան
Այո , հասկացա ...
Համբերությունն էլ իր չափն ունի և իմը սպառվեց :
Այն, որ կազմակերպված հակաքարոզչություն է իմ անձի հանդեպ , դա ինձ համար նորություն չէր և ես գիտեի , որ ճանապարհս բարդ է ու որքան հնարավոր խորդուբորդ, բայց որ էդ հակաքարոզչությունը էլ ներս ու դուրս չի ճանաչում , սա ստիպում է լինել բոլորի պես.
Անտարբեր , անբան , մադկանց խնդրին ու հարցերին անուշադրության մատնող, իմ ու քո անող , հին ու նոր մարդ ու հին ու նոր խնդիրներ տարանջատող , թայֆա ստեղծող ու էդ թայֆում ինքնահաստատվող և այսպես շարունակ թվարկելու կետեր և հենց այդ մարդու կերպարի մեջ պետք է մտնեմ : Այո - Այո, հենց այդպես :
Երբ փորձում ես հաշվի առնել բոլորի շահերը, արդյունքում կորցնում ես սեփական ամենակարևորը ՝ առողջությունը :
Ինչ լնգուլավազ ասեք իրեն թույլ է տալիս քեզ վիրավորել , քեզանից ինչ որ բան պահանջել , մունաթ գալ և ինքնահաստատվել ու ակնհայտ է , որ կոնկրետ մարդկանց ուղորդմամբ , բայց հո հասուն մարդիկ տեսնում են այդ ամենը , էդ ամենը ձեր ժպտացող և թափանցիկ ոչինչ չասող դեմքից այն կողմ երևում է :
Այսուհետ խնդրանք , պահանջ , հորդոր .
֊Ինձ դիմեն միայն Շիրակի մարզի բնակիչները . ( մյուս մարզերն ամեն մեկը իր ընտրած պատգամավորին դիմի , մարզպետին , քաղաքապետին ու գյուղապետին ):
- Ինձ դիմեն միայն կոնկրետ իմ պաշտոնին վերաբերող հարցով և ոչ կենցաղային հարցերով :
- Ինձ չզանգահարել աշխատանքային ժամից դուրս և ոչ աշխատանքային օրերին :
-Չհամարձակվել ինձ հետ խոսել ձայնի տոնայնությունը թեկուզ կես դեցիբել բարձր :
- Գործերը և պարտականություններն արեք այնքան պատշաճ , որ հետո ձեր տեղը օրերով ես չչարչարվեմ :
- «Թեժ գծի» վերածված համարս սեպտեմբերի 15-ց հետո մնալու է ԱԺ -ում , իսկ նոր հեռախոսահամարս տրամադրելու եմ միայն ընտանիքիս անդամներին : Եթե կա զանգ , ապա միայն աշխատանքային ժամ և աշխատանքային օր :
Եվ այսպես շարունակ ...
Խիստ է չէ՞ , այո՛ շատ...
Բայց իսկապես համբերությունը ունի եզրագիծ...
Մի օր կգա , որ ստիպված կլինեմ վերը նշված պահանջներս իրականություն դարձնեմ՝ երեկվա ինքնահաստատվող մասսայի ուղղորդված հարձակուման նման դեպքերից և այսօրվա ժամը 6;30 գյուղերից ստացած ոչինչ չասող զանգից հետո :
Ես էլ չեմ հավատում իմ ասածին , բայց որոշ կետերի խստագույնս հետևելու եմ :
Լա՛վ, մարդկությունը ինչո՞ւ է այսքան քչացել...
Բարի լո՞ւյս ...
Կարծիքներ