Թոմ Քրուզը ճաշի է մեկնել մասնավոր ուղղաթիռով (լուսանկարներ)
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը բրիտանական գոլֆի դաշտում վայրէջք է կատարել իր անձնական ուղղաթիռով։ Քրուզը նկարահանվում է ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ մասում և, ինչպես նկատում է The Sun պարբերականը, հավանաբար որոշել է խնայել ժամանակը և ինքնաթիռով մեկնել ճաշի։
58-ամյա Քրուզը վայրէջք է կատարել Ռիչմոնդի գոլֆի դաշտում։
Հոլիվուդի աստղը փորձել է «քողարկվել»՝ կրելով մուգ երանգի վերնազգեստ, գլխարկ, արևային ակնոց, ինչպես նաև դեմքին կրել է պաշտպանիչ դիմակ։
Ականատեսի խոսքով՝ տեղի բնակիչներն անակնկալի են եկել դերասանի հանկարծակի վայրէջքից, իսկ որոշ ժամանակ անց սելֆիներ են արել դերասանի հետ։
Կարծիքներ