«Մանչեսթեր Սիթին» չխնայեց «Ուոտֆորդին» (տեսանյութ)
Անգլիական Պրեմիեր Լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոտֆորդի» դարպասը:
Առաջին խաղակեսում Ռահիմ Ստերլինգը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկը՝ 11 մետրից: 63-րդ ու 66-րդ րոպեներին Ֆոդենն ու Լապորտը մեկական գնդակ խփեցին ու դրեցին խաղի վերջակետը՝ 4-0:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 78 միավորով երկրորդն է, իսկ «Ուոտֆորդը» 34 միավորով վտանգավոր գոտու հարևանությամբ է:
Կարծիքներ