Ֆումիո Կիսիդան ընտրվել է Ճապոնիայի կառավարող կուսակցության առաջնորդ

Ֆումիո Կիսիդան ընտրվել է Ճապոնիայի կառավարող կուսակցության առաջնորդ

Ճապոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆումիո Կիսիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է երկրի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նա էլ կլինի նոր վարչապետը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կուսակցության ղեկավարի պաշտոնի համար երկրորդ փուլում պայքարում էին Կիսիդան եւ վարչարարական բարեփոխումների նախարար (որը պատասխանատու է երկրում պատվաստման գործընթացի համար), ինչպես նաեւ նախկինում արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցրած Տարո Կոնոն։

Առաջին փուլի արդյունքներով Ճապոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆումիո Կիսիդան ընթանում էր առաջին տեղում՝ մեկ ձայն առավելությամբ. նրա օգտին տրվել էր 256 ընտրաձայն, Տորո Կոնոյի օգտին՝ 255։ Երկրորդ փուլում Կիսիդան ստացավ խորհրդարանի պատգամավորների 249 ձայն եւ ութ ընտրաթերթիկ կուսակցության ընտրատեղամասերից, նրա օգտին ընդհանուր առմամբ տրվել է 257 ընտրաթերթիկ։ Տարո Կոնոն ստացել է 131 պատգամավորական ձայն եւ 39 ընտրաթերթիկ ընտրատեղամասերից, նրա ստացած ընտրաթերթիկների թիվն ընդամենը 170 է։

ԼԴԿ նախագահի պաշտոնի համար առաջին փուլում պայքարում էր չորս թեկնածու. արտաքին գործերի նախկին նախարար Ֆումիո Կիսիդան, վարչարարական բարեփոխումների նախարար, երկրում պատվաստումների համար պատասխանատու, ավելի վաղ արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Տարո Կոնոն եւ երկու կին՝ համազգային գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին, որը ծայրահեղ աջ հայացքների տեր է, եւ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյկո Նոդան։ Տակաիտին եւ Նոդան երկրորդ փուլ չեն անցել՝ ստանալով համապատասխանաբար 188 եւ 63 ընտրաթերթիկ։

Վարչապետի թեկնածուի քվեարկությունը տեղի կունենա երկրի խորհրդարանում հոկտեմբերի 4-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում