ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների մի խումբ արդեն հասել է Կոռնիձոր։

Այս պահին նրանք գտնվում են Կոռնիձորի հումանիտար օգնության կետում, հայտնում է «Ազատություն»-ը:

ԼՂ կառավարությունն այսօր հայտնեց, որ կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Նաև հաղորդվել էր, որ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում