Մենք լիովին պատրաստ ենք կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Արսեն Թորոսյան
Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկորդ ալիքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկակակ կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել էն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։
«Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», - ասաց Արսեն Թորոսյանը։
Կարծիքներ