Բրեդ Փիթը դատի է տվել Ջոլիին
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատի է տվել իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին:
Պատճառն այն է, որ Ջոլին համատեղ գինեգործական տնտեսությունը գաղտնի վաճառել է ռուսաստանցի գործարար Յուրի Շեֆլերին:
Սեպտեմբերին Փիթը նախկին կնոջը թույլատրել էր վաճառել իր բաժինը՝ պայմանով, որ անձամբ ինքը հավանություն տա գնորդի թեկնածությանը:
Փիթը ցնցվել է, երբ իմացել է որ գինեգործական տնտեսության կեսը ձեռք է բերվել ոգելից խմիչքներ արտադրող Stoli Group ընկերության մասնաճյուղի կողմից: Փիթը պնդում է, որ Ջոլին չի ստացել գործարքի համար իր համաձայնությունը եւ դիտավորյա իրենից թաքցրել Է դրա մանրամասները:
Դերասանը դատարանին խնդրում Է չեղարկել գործարքը:
Կարծիքներ