ՏԿԵ փոխնախարարն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», ծանոթացել արտադրական պրոցեսին

ՏԿԵ փոխնախարարն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», ծանոթացել արտադրական պրոցեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը և ծանոթացել արտադրական պրոցեսին, հետևել պոչամբարների վիճակին։

Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից:

Փոխնախարարը ծանոթացել է նաև ջրի փակ շրջանառու համակարգին, որը ներդրվել է 2021 թ․ի ամռանը։

Ներկայումս ջրի շրջանառությունն իրականացվում է ամբողջությամբ փակ համակարգով, որը գրեթե բացառում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, այդ թվում՝ տեխնիկական ջրերի հոսքը դեպի Արաքս գետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում