Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Անթալիայում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաև կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների եռակողմ հանդիպմանը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Անթալիայում տեղի կունենա երկկողմ հանդիպում մեր նախարարի մասնակցությամբ և Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպումը»,- հավելել է Բոգդանովը։
Կարծիքներ