Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 120 հեկտարով. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է․
#Գետաշեն|ում կվերականգնվի 2,5 կմ ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 270 հեկտարով
#Հացիկ|ում լրացուցիչ 167հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 3 կմ ներտնտեսային ջրանցք
#Երասխահուն և #Արազափ բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 3,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 120 հեկտարով։
Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը։
Կարծիքներ