Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել «Բայրաքթարի» շահագործման վերաբերյալ
Թուրքական ընկերությունը կիրականացնի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման և արդիականացման, ինչպես նաև «Բայրաքթար» ԱԹՍ-ի շահագործման հետ կապված անձնակազմի ուսուցում՝ գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ին համագործակցության հուշագիր է ստորագրել թուրքական Bayraktar Savunma ընկերության հետ՝ հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախարար Անդրի Տարան, թուրքական կողմից` «Բայրաքթարի» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ի ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: «Բայրաքթարը» նախատեսում է սեփական միջոցները ներդնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետները:
2018 թվականի նոյեմբերին Ուկրաինան Թուրքիայից գնել էր 69 միլիոն դոլարի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: Պայմանագիրը ներառում էր վեց մարտական անօդաչու թռչող սարք, երկու կառավարման կայան և 200 ուղղորդվող հրթիռ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Թուրքիայից կգնի ևս չորս Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի համալիր: Յուրաքանչյուրը ներառում է վեց անօդաչու թռչող սարք, ընդհանուրը՝ 24 միավոր:
Կարծիքներ