Հրդեհ՝ Մերգելյան ինստիտուտում

Հրդեհ՝ Մերգելյան ինստիտուտում

Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։  Դեպքի վայր են մեկնել «Թիվ 2» կանչով ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում