Ջալալ Հարությունյանը հանդիպել է սպաների հետ
Օգոստոսի 1-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ:
Ջալալ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններս նոր պաշտոններում ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:
Կարծիքներ