ԱՄՆ-ում բնակվող ընտանիքը ճանաչվել է աշխարհում ամենաբարձրահասակը (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեսոտա նահանգում բնակվող ընտանիքը դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ ճանաչվելով աշխարհում ամենաբարձրահասակ ընտանիքը, գրում է Daily Mail-ը:
Թրափ ընտանիքը բաղկացած է հինգ անդամից՝ հայրը, մայրը, որդին և երկու դուստրերը: Նշվում է, որ ընտանիքի երեխաներն իրենց հասակի շնորհիվ միշտ ներառված են եղել դպրոցի և քոլեջի բասկետբոլայինև վոլեյբոլային թիմերում:
Ընտանիքի ամենաբարձրահասակ անդամը որդին է՝ Ադամը, որի հասակը 2,2 մ է, իսկ «ամենացածրահասակը» մայրն է՝ 1,9 մ:
Կարծիքներ