Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Վաշինգտոն. Reuters
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն, Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և ուկրաինացի այլ պաշտոնյաներ հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Reuters գործակալությունը:
ԱՄՆ այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը պետք է երկկողմ հանդիպումներ ունենա G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների և այլ պետությունների հետ։
Սա կլինի առաջին հանդիպումը Ուկրաինայի ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների և նրանց արևմտյան գործընկերների միջև ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։
Գործակալությունն ընդգծում է, որ բանակցությունների արդյունքների հիման վրա, Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է փոփոխել համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը։
Կարծիքներ