Վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ. ՃՈ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն՝ վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ:
Միաժամանակ հորդորում ենք այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ:
Կարծիքներ