Մարտական դիրքերում իրականացվել է հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Մարտական դիրքերում իրականացվել է հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

4-րդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ 

Դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին մարտական հերթապահության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կրման առանձնահատկությունների վերաբերյալ, տվել համապատասխան ցուցումներ։ 

Բարձրլեռնային գոտիներում, եղանակային բարդ պայմաններում զինված ուժերի զինծառայողները շարունակում են պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում