Կադաստրի կոմիտեն գործարկել է էլեկտրոնային հարթակ անշարժ գույքի հարկի հաշվիչով

Կադաստրի կոմիտեն գործարկել է էլեկտրոնային հարթակ անշարժ գույքի հարկի հաշվիչով

Կադաստրի կոմիտեից հիշեցնում են՝ դեռևս 2021 թվականի հունվարի 1-ից գործող գույքահարկը և հողի հարկը փոխարինվել և դարձել են մեկ հարկատեսակ՝ անշարժ գույքի հարկ։

 

Անշարժ գույքի ամբողջական հարկման անցումը կատարվելու է 2026 թվականին, իսկ մինչ այդ հաշվարկվելու է, համապատասխանաբար, ամբողջական հարկի 25, 30, 35, 50 և 75 տոկոսի չափով։

Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակում գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը՝ https://www.e-cadastre.am/ratedEstate, որի միջոցով քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող անշարժ գույքի (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը և անշարժ գույքի հարկը, որի համար անհրաժեշտ է համակարգ մուտքագրել սեփականության վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը։

 

Քաղաքացուն պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները հնարավոր է կատարել ոչ միայն տվյալ համայնքի աշխատակազմում (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի աշխատակազմում), առևտրային բանկերում կամ վճարային տերմինալներով, այլ նաև առցանց՝

https://pay.e-community.am/am/ կայքի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում