Մարտունի քաղաքի Օգոստոսի փողոցի բնակելի տներից մեկում կրկին օձեր են հայտնվել
Հունիսի 23-ին՝ ժամը 16:26-ին, Արցախի 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Օգոստոսի փողոցի բնակելի տներից մեկի բակում 2 օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնել են ԱԻ պետական ծառայությունից:
Սողուններին հայտնաբերելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։
Փրկարարները սողուններին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։
Նշենք, որ նույն վայրից 6 օր առաջ նույնպես օձ էր հայտնաբերվել:
Կարծիքներ