Ջերմուկ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Ջերմուկ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հունիսի 23-ին՝ ժամը 15:27-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ավտոճանապարհին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, իսկ առատ տեղումներից առաջացած սելավային հոսքը փակել է ճանապարհահատվածը (մոտ 10 մ):

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։

Կիրականացվեն ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում