ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 23-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հանրային տրանսպորտում։
Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները մշտադիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 114 տրանսպորտային միջոց։ Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված 10 խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմնի վերահսկողությունը կշարունակվի։
Կարծիքներ