Պուտինն անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը

Պուտինն անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է սեպտեմբերի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը:

«Դուք գիտեք, որ մեզ մոտ ավարտվել է Միութենական պետության հետագա կառուցման պարամետրերի շուրջ բանակցային բավականին լուրջ ժամանակաշրջանը մեր բելառուս բարեկամների հետ։ Այնտեղ կան նաև հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրների անվտանգության ապահովմանը նման բուռն փոփոխվող աշխարհում։ Դրա համար էլ առաջարկում եմ այսօր քննարկել հենց այդ թեման», — նշել է նա ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում