«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի ԳԳՄ տնօրենը Ալեք Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի ԳԳՄ տնօրենը Ալեք Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ Մհեր Խչեյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Լիանա Դանիելյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Աղբյուրի տեղեկություններով վարորդն Մ. Խչեյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի ԳԳՄ տնօրեն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում