Ծաթեր գյուղում այրվել է 20 հա ցորենի հնձած արտ

Օգոստոսի 23-ին, ժամը 19։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաթեր գյուղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։55-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ։
Կարծիքներ