Ոստիկաններն ավտոմեքենայի բեռնախցիկում մոտ 3 կգ քաշով ափիոնի նմանվող փաթեթներ են հայտնաբերել
ՀՀ ոստիկանության ծառայողները Կապանի բաժին բերման են ենթարկել Ախաալքալակի բնակիչ 33-ամյա մի տղամարդու, որի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Կապանի բաժինների, ինչպես և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկվեց Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով։ Փաթեթները թաքցված էին բեռնախցիկի դռան մեջ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ