«Ռեալ»-ը սեփական հարկի տակ գերազանցեց «Գրանադա»-ին

«Ռեալ»-ը սեփական հարկի տակ գերազանցեց «Գրանադա»-ին

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Գրանադա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «արքայական ակումբին» հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Նախ 57-րդ րոպեին աչքի ընկավ Կազեմիրոն, այնուհետ` ավելացված րոպեին` Բենզեման: «Ռեալ»- «Գրանադա»` 2:0:

Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 32 միավոր: Նույնքան միավոր իր ակտիվում ունի նաև «Ատլետիկո»-ն, որը, սակայն երկու հանդիպում քիչ է անցկացրել: Հաջորդ հանդիպումը Զինեդին Զիդանի սաները կանցկացնեն դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում