Թուրքիան իրեն ավելի ու ավելի է դիտարկում որպես տարածաշրջանային հեգեմոն տերություն. Ֆելիքս Շմիդտ

Թուրքիան իրեն ավելի ու ավելի է դիտարկում որպես տարածաշրջանային հեգեմոն տերություն. Ֆելիքս Շմիդտ

Թուրքիան իրեն ավելի ու ավելի է դիտարկում որպես տարածաշրջանային հեգեմոն տերություն, որը պաշտպանում է իր շահերը ռազմական ճանապարհով: Այս մասին IPS Journal-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Friedrich-Ebert-Stiftung հիմնադրամի ներկայացուցիչ Ֆելիքս Շմիդտը:

Չնայած Թուրքիայի միջամտությունը Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում եւ այժմ Կովկասում տարբեր դրդապատճառներ ունի, այդ թվում՝ տնտեսական շահերի եւ անվտանգության պաշտպանություն, բայց դեր ունի նաեւ թուրքական ազգայնականության աճը: «Նախագահ Էրդողանն իրավունք չունի ինքնուրույն որոշումներ կայացնել: Նա պետք է հաշվի առնի կոալիցիայում իր ծայրահեղ աջ գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությանը, որի նախագահ Դեւլեթ Բահչելին անընդհատ մղում է Էրդողանին ավելի ագրեսիվ գործողությունների: Շատ թուրքեր կարծում են, որ հենց Բահչելին է ղեկավարում արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Էրդողանի միջամտության մեկ այլ պատճառ է Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամը: «Էրդողանը հույս ունի, որ օտարերկրյա եւս մեկ արկածախնդրությունը կմիավորի երկիրը իր թիկունքում եւ կշեղի թուրքերին աճող աղքատացումից: Էրդողանը ստանում է այն, ինչ ուզում է՝ Կովկասում հակամարտությունը ազգայնականության ալիք է բարձրացրել թուրքերի շրջանում, որոնք ընդհանուր առմամբ աջակցում են Ադրբեջանին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում