Ավշար գյուղում ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ

Օգոստոսի 25-ին, ժամը 00։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Խորենացի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռ․ Ա․-ին (ծնված 1978 թ.), ով տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Ռ. Ա․-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:
Կարծիքներ