Թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած հրթիռային հարվածի հետևանքով 2 թուրք զինվորական է սպանվել (լուսանկար)

Թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած հրթիռային հարվածի հետևանքով 2 թուրք զինվորական է սպանվել (լուսանկար)

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով 2 թուրք զինվորական է սպանվել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ զինվորականները մահացել են «ահաբեկիչների» (չի հստակեցվում՝ արդյոք նկատի ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը) կատարած հրթիռակոծության հետևանքով:

Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:

Մահացածները եղել են պայմանագրային զինծառայողներ Էմրե Բույուքյըլդըրըմը և Մուստաֆա Ահմեթ Դեմիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում