Մոլդովայում նախագահական ընտրություններից հետո. Փորձագետը չի բացառել «մայդանը»
Մոլդովայի ընդդիմությունն օգտագործում Է «մայդանին» նախապատրաստվելու տեխնոլոգիաները, եթե հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանի այն թեկնածուն, որը ներկայացնում Է արեւելյան շահերը: Այդ մասին հայտարարել Է քաղաքական վերլուծաբան Կոռնելի Չուրյան:
Մոլդովայում նախագահական ընտրությունները պլանավորվել են նոյեմբերի 1-ին: Հասարակական կարծիքների հարցումների տվյալներով, հաղթողն ընտրվելու Է երկրորդ փուլում. տեղի բնակիչները հաղթող առավել մեծ հավանական թեկնածուներ են համարում նախկին վարչապետ Մայա Սանդուին եւ գործող նախագահ Իգոր Դոդոնին: Վերջինս դեռ չի հաստատել, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրորդ ժամկետի համար: «Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Բելառուսում, կարող Է պատահել նաեւ Մոլդովայում:
Արեւելյան Եվրոպայում հետԷլեկտորալ ժամանակաշրջանում միշտ հնարավոր են անկարգություններ, քանի որ արտաքին ուժերը, հատկապես Արեւմուտքը, բոլոր պայմաններն ստեղծել են յուրաքանչյուր ընտրությունից հետո բողոքներ անցկացնելու համար: Ուստի ցանկացած դասավորման դեպքում, եթե հաղթի այն թեկնածուն, որը ներկայացնում Է արեւելյան շահերը, հնարավոր են անկարգություններ, Մոլդովայի ընդդիմությունն արդեն օգտագործում Է այս դեպքում մայդանին նախապատրաստվելու տեխնոլոգիաները»,-հայտարարել Է Չուրյան:
Վերլուծաբանի խոսքով՝ այդ մասին են խոսում նաեւ ընդդիմադիր առանձին առաջնորդների հայտարարությունները, օրինակ, Սանդուն վաղօրոք կասկած Է հայտնել ընտրությունների ազնվության հարցում, եթե հաղթանակ տանի մի այլ թեկնածու:
«Հակառակ թեկնածուի հաղթելու հետ կապված անհամաձայնությունը բողոքի կազմակերպման նախադրյալ Է: Նաեւ անկարգությունների անցկացման համար պայմաններ կարելի Է համարել անհաշտ ընդդիմության առկայությունը, որը պատրաստ Է քննարկել միայն կոռուպցիան եւ մարդու իրավունքները, զանգվածային լրատվամիջոցները, որոնք աջակցություն են ստանում դրսից, եւ սոցիալական ցանցերի տարածքի հսկողությունը»,-պարզաբանել Է Չուրյան:
Կարծիքներ