Ճապոնական տիեզերական բեռնատարն ավարտել Է ՄՏԿ բեռներ փոխադրելու առաքելությունը
Ճապոնական հերթական տիեզերական բեռնատարը՝ «Կոնոտորի-9»-ը, ավարտել Է իր աշխատանքը Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) տիեզերագնացներին պարենամթերք եւ սարքավորումներ փոխադրելու իր աշխատանքը եւ այրվել երկրի մթնոլորտի խիտ շերտերում: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի օդատիեզերական գործակալությունը (JAXA):
Օգոստոսի 19-ին «Կոնոտորի-9» գլանաձեւ սարքը, որն արձակվել Է մայիսի 21-ին, ՄՏԿ-ից հավաքել Է աղբը եւ, հեռանալով կայանից, դադարեցրել իր գոյությունը:
Այդ շարքի բեռնատարները՝ 6 տոննա բեռնատարողությամբ, 2009 թվականից ՄՏԿ-ն մատակարարում են անհրաժեշտ ամեն բանով:
HTV-X նոր բեռնատարի գործարկումը, որը մշակում Է JAXA-ն, նշանակված Է 2021 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ