Այսօր լրանում է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 75-րդ տարին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, լրանում է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 75-րդ տարին:
1945 թվականի օգոստոսի 6-ին ամերկյան «Էնոլա Գեյ» ռմբակոծիչը գնդապետ Փոլ Թիբեթի հրամանատարությամբ Հիրոսիմայի վրա «Փոքրիկ» անունով 4 տոննա ուրանային ռումբ է գցել: Պայթյունի հետեւանքով վայրկենապես 70-100 հազար մարդ է զոհվել: Մինչեւ 1945 թվականի վերջը մահացածների թիվը հասել է 140 000-ի:
Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն երկրորդ ռումբն է գցել Նագասակի քաղաքի վրա: Զոհվել է 60-80 հազար մարդ:
Կարծիքներ