Երուսաղեմում սահմանափակել են Սուրբ Հարության տոնի մասնակից ուխտավորների թիվը

Երուսաղեմում սահմանափակել են Սուրբ Հարության տոնի մասնակից ուխտավորների թիվը

Սուրբ Հարության տոնից առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով այն սահմանափակումների մասին, որոնք Իսրայելի ոստիկանությունը փորձում է պարտադրել այս տարի: Այս մասին ասված է Պատրիարքության ֆեյսբուքյան էջում:

Ապրիլ 11-ին Պատրիարքության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Լույսի» արարողության պատասխանատու ոստիկանների հետ, որի  ընթացքում վերջիններս տեղեկացրել են, որ այս տարի պետք է ընդամենը 1000 ուխտավորների արտոնվի մասնակցել արարողությանը: Նրանից միայն 200-ը պետք է լինեն հայ: Պատրիարքության ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել և լքել ժողովը:

Հայ առաքելական եկեղեցին բացառիկ իրավունքներ ունի «Լույսի» արարողության ընթացքում, որոնք արձանագրված են Ստատուս քվոյի համաձայնագրով:

«Լոյսի» արարողությունը սկսելու համայ ՀԱԵ իրավունքն է բացել Սուրբ Հարության տաճարի դուռը, որին մասնակցելու են հարյուրավոր հայ և օտար ուխտավորներ՝ ականատես լինելով այդ բացառիկ արարողությանը: Ապա Երուսաղեմի հայ պատրիարքը, կրկին հարյուրավոր ուխտավորների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք է գործում տաճարորից  Սուրբ Գերեզման դուրս բերելու Քրիստոսի հարությունը խորհրդանշող «Լույս կրակը»:    

Վերոնշյալ իրավունքները դարեր շարունակ տարբեր իշխանությունների և տիրակալների կառավարման շրջանում իրագործվել են առանց որևէ սահմանափակման: Ուստի, սույն հայտարարությամբ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Իսրայելի ոստիկանության սահմանափակումների  որոշման դեմ և պահանջում ենք, որ այս տարի ևս, նախորդ տարիների նման, «Լույսի» արարողությունը կատարվի առանց հավատացյալների թվի սահամանփակումների:

«Իսրայելի կառավարությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ապահովել կրոնական արարողությունների ազատությունը և կազմակերպել դրանց անխափան անցկացումը: Մեր պահանջն է, որ ոստիկանությունը հարգի այս հաձնառությունը և չեղյալ համարի սահմանափակումների վերաբերեալ կայացված որոշումը»,- ասված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում