Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Գյումրիում կատարողական արվեստի միջազգային կենտրոն ստեղծելու ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Գյումրիում կատարողական արվեստի միջազգային կենտրոն ստեղծելու ծրագիրը

Նախարար Վահան Քերոբյան օգոստոսի 18-ին ընդունել է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են Գյումրիում կատարողական արվեստի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի ստեղծման իրենց ծրագիրը: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները։

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Գյումրու նախկին մշակույթի ակումբի շենքը և այն գործարկել որպես բազմաֆունկցիոնալ կատարողական արվեստի միջազգային կենտրոն: Կենտրոնը նպատակ ունի դառնալու արվեստի, կրթության, փորձարարության, գիտության, ստեղծարար արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի զարգացման և կայացման հարթակ:

 

Քննարկվել են ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության հնարավորությունները։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում