Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը շարունակում է մնալ «Այաքս»-ի գլխավոր նպատակը

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը շարունակում է մնալ «Այաքս»-ի գլխավոր նպատակը

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ հոլանդական տիտղոսակիր «Այաքս» ակումբի ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։

«Հայ տաղանդ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ «Այաքսի» գլխավոր նպատակը: Հասկանալի է, որ շատ ակումբների կողմից հետաքրքրվածություն կա նրա նկատմամբ, բայց Սպերցյանը ցանկանում է միանալ միայն «Այաքս»-ին»,-գրել է Ռոմանոն՝ հիշեցնելով, որ Սպերցյանը նախորդ մրցաշրջանում 10 գոլով և 12 գոլային փոխանցումով դարձել էր Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում