Հիմնանորոգվում է Գոշավանքի հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Գոշավանքի հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Հ-30, մոտեցում Գոշավանքի հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

3.9կմ երկարությամբ ավտոճանապարհը սկսվում է Ներքին Գոշ գյուղից և ձգվում մինչև Գոշավանք, այն զբոսաշրջային կարևոր ուղղություն է։ Այս ճանապարհը միանում է նոր հիմնանորոգված Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ճանապարհի 11կմ երկարությամբ հատվածին։

Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 285 մլն դրամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում