Զելենսկին ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը համապատասխան հրամանագիր ստորագրելով՝ ուժի մեջ է մտցրել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԱԽ) որոշումը ռուսական մի քանի ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին։
Նախագահի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն, պատժամիջոցների ցանկում ընդգրկված են «Լենպրոմտրանսպրոեկտը», «Գեոզեմստրոյը» և «Ինշուրանս Բիզնես Գրուպ» բաժնետիրական ընկերությունը:
Կարծիքներ