Դատավորը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Թրամփի նախկին փաստաբանի գործընկերոջը

Դատավորը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Թրամփի նախկին փաստաբանի գործընկերոջը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի գործընկերներից մեկը՝ Իգոր Ֆրումանը, ուրբաթ օրը դատապարտվել է մեկ տարի և մեկ օր ազատազրկման՝ ԱՄՆ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար արտասահմանյան միջոցներ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։

Դատախազությունն առաջարկել է նշանակել 37-ից 46 ամիս ժամկետ։ Դատավոր Փոլ Օտկենը համաձայնել է իրական պատիժ նշանակելու անհրաժեշտությանը, բայց ոչ այնքան ժամանակ, որքան պահանջել է մեղադրող կողմը։ Ֆրումենը նաև 10000 դոլար տուգանք կվճարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում