Խոակին Կապառոսը Նորվեգիայի դեմ դժվար խաղ է սպասում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Նորվեգիայի դեմ դժվար խաղ է սպասում:
«Մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս:Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապառոսի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Իսպանացի մասնագետն արդեն որոշել է հանդիպման մեկնարկային կազմը, սակայն չի բացառում նաև փոփոխությունները:
Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝Երևանի ժամանակով 21:00-ին:
Կարծիքներ