ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սովը կանխելու համար պետք է 6,8 միլիարդ դոլար հավաքի
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը առաջիկա վեց ամիսների ընթացքում պետք է 6,8 միլիարդ դոլար հավաքի` COVID-19-ի ներկա ճգնաժամի պայմաններում սովը կանխելու համար, հայտնում է Reuters-ը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, որն անցյալ շաբաթ արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի` սովը որպես պատերազմի եւ հակամարտության զենք չօգտագործելու ջանքերի համար, հայտարարել է, որ մինչ օրս 1,6 միլիարդ դոլար է հավաքել:
«Մենք պետք է շատ ավելի շատ գումար հավաքենք սովը կանխելու համար»,- ասել է ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին:
Նա նաեւ նշել է, որ այս տարի սովից 7 միլիոն մարդ է մահացել:
Կարծիքներ